Artsakhpress

Վերլուծական

Արցախի ճանաչման խաղաթուղթը՝ հակազդեցության կարգով

Ֆրանսիայի Սենատի որոշումը որքան էլ իրավական նշանակություն չունենա, ոչ պարտադիր տեսքով լինի կամ պաշտոնական Փարիզի կողմից ճանաչում չենթադրի, այդուհանդերձ ճանաչման գործընթացին նոր տարողություն է հաղորդում։

Արցախի ճանաչման խաղաթուղթը՝ հակազդեցության կարգով

Արցախի ճանաչման խաղաթուղթը՝  հակազդեցության կարգով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առաջին անգամ է, որ ճանաչման օրակարգն ընդունվում է պետության օրենսդիրի բաղադրիչ պալատում, առաջադրանքի կայացման գործընթացը քաղաքային եւ նահանգային մակարդակից տեղափոխելով խորհրդարանական մակարդակ։ Առընթեր շարունակվում է հատկապես եվրոպական քաղաքների բարձրագույն խորհուրդների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման որոշումների կայացման գործընթացը։ 
Պատերազմի թեժացմանն առընթեր պաշտոնական Փարիզը, հատկապես նախագահի մակարդակով հանդես եկավ տարբեր նախաձեռնություններով եւ հայտարարություններով։ Նախագահ Մակրոնն ազդարարեց նոր մեթոդաբանությամբ բանակցություններ ձեռնարկելու մասին, մինչ մարդասիրական հրադադար հաստատելու ֆրանսիական փորձերը ձախողվեցին։ Հայ ժողովրդի ուղղությամբ Ֆրանսիան իր դերը անելու է՝ հրապարակային հանձնառությունն ու Անկարային տարբեր առիթներով մեղադրելու եւ ահաբեկչական տարրերի թափանցումն ապահովելու ամբաստանությունները բաձրաձայն հնչեցին Ֆրանսիայի պաշտոնատարների կողմից։ 
Նախաձեռնություններն ու հայտարարությունները մնացին ապարդյուն։ Հրադադարի հաստատումից հետո Փարիզը հայտարարեց, որ  առաջադրում է Արցախում զինադադարի դրության պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովել։ Պարզ էր ենթատեքստը․ մտահոգությունն այն էր, որ Մոսկվան եւ Անկարան միեւնույն 
պայմանավորվածությամբ  այս անգամ կարգավորման գործընթացից դուրս կմղեն Մինսկի խմբի մյուս անդամներին։ 
 
Դրանով չբավարարվելով նախագահ Մակրոնը  հայտարարեց, որ  այժմ իր երկիրը աշխատում է ժառանգության եւ մշակութային հրադադարի շուրջ, Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին պահպանելու եւ վերականգնելու ամբողջ շրջանի  բազմազանության եւ հարստության գանձերը: Այստեղ պարզ է, որ վտանգվածը հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունն է։ Բազմազանության մասին խոսելով Ֆրանսիան միշտ փորձում է միջնորդի իր առաքելությունն ընդգծել եւ վերաշեշտել Մինսկի խմբի ձեւաչափի պահպանումը։ 
Հիմա Մակրոնն ունի Արցախի ճանաչման իրեն հղված կոչի խաղաթուղթը։ Դժվար թե նման քայլի գնա Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում հիմնարար դեր ունենալուց բացի հակամարտության կարգավորման համանախագահող միջնորդ երկիր է։  
Կարգավորման բանակցությունները դեռեւս չեն վերսկսել։ Հատկապես Անկարան ձեւաչափի իրողական փոփոխություն իրականացնելու ճիգի մեջ է։ Պաշտոնական Փարիզի կողմից ճանաչումը՝ ձեւաչափից դուրս ինքնամղման քայլի համազոր կարող է ընկալվել։  
Արցախի ճանաչման խաղաթուղթը միայն Ֆրանսիան չէ, որ կարող է օգտագործել։ Հարավային Կովկասում սահմանների փոփոխություններով հատկանշվող իրադարձություններին կարող են հակազդել այլ պետություններ եւս․ այդ հակազդեցությունների շարքին  Արցախի  ճանաչումը կարող է դառնալ օգտագործելի գործոն։  
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                            
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search