Artsakhpress

Ռազմական

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխման գործընթացները վերահսկում է ՌԴ ԱԻՆ-ը

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխումը վերահսկում է Ռուսասատանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխման գործընթացները վերահսկում է ՌԴ ԱԻՆ-ը

Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխման գործընթացները վերահսկում է ՌԴ ԱԻՆ-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Այժմ ընթանում են բնակչության ու սոցիալական օբյեկտների շրջանում բեռների բաշխման գործընթացները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով։

«Ռուսաստանի ԱԻՆ-ի խումբը, որը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելություն է իրականացնում, ավարտել է մատակարարված նյութերի բեռնաթափումը։ Այս պահին իրականացվում է բեռների բաշխումը բնակելի տների և սոցիալական նշանակության օբյեկտների հասցեներով», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱԻ նախարարության մասնագետները քաղաքապետարանների ներկացուցիչների հետ գնահատել են Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում ենթակառուցվածքներին հասցված վնասը։ Այսօրվա դրությամբ վնասված շինությունների զննումն ավարտվել է։

«Բացի այդ, ՌԴ ԱԻՆ-ը միջոցներ է ձեռնարկել փրկարարների ճամբարի բարեկարգման և ժամանած անձնակազմի ու տեխնիկայի տեղակայման համար։ ԱԻՆ-ի խումբը քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնության ցուցաբերման աշխատանքներն սկսել է նոյեմբերի 16-ից», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակն արցախցիներ են. նրանք ձերբակալվել են

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

Կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Search