Artsakhpress

Ռազմական

Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներ իրականացնել Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս-Թալիշ ուղղություններում։

Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Արցախի փրկարարները զոհվածների մարմինների որոնման աշխատանքներ են իրականացնում Մարտունու և Մարտակերտի շրջաններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը։
Թադևոսյանի խոսքով՝ Շուշիի հատվածներում արդեն ավարտվել են որոնողական աշխատանքները։
«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ամենօրյա ռեժիմով շարունակում է զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները։ Ներկայումս որոնողական աշխատանքներ են իրականացվում Մարտունի, Մարտակերտ, Մատաղիս-Թալիշ ուղղություններում, իսկ հաջորդ ուղղությունը լինելու է Ֆիզուլին և Հադրութը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում, թույլտվություն ունենալու դեպքում կսկսենք որոնողական աշխատանքները»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում նույնպես իրականացվում են որոնողական աշխատանքներ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։
Արցախի փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ռուս խաղաղապահները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Search