ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան չորեքշաբթի հաստատել է կազմակերպության գլխավոր քարտուղարի որոշումն իտալացի Ֆիլիպպո Գրանդիին ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի պաշտոնում ևս 2,5 տարով նշանակելու մասին:
Իտալացի Ֆիլիպպո Գրանդին ևս 2,5 տարով նշանակվել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ նշելով, որ այդ պաշտոնը վերջինս զբաղեցնում է 2015 թվականից:
«Գլխավոր քարտուղարի առաջարկից և անդամ պետությունների խորհրդակցությունից հետո Գլխավոր ասամբլեան հաստատել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆիլիպպո Գրանդիին ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի պաշտոնում՝ սկսած 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը»,- ասվում է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը պարզաբանել է, որ այդ պաշտոնում թեկնածուն, սովորաբար, նշանակվում է հինգ տարով, սակայն Գրանդին ինքն է խնդրել կրճատել այդ ժամկետն անձնական պատճառներով: