Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում
Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ:
«Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Wargonzo թելեգրամյան ալիքը հայտել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձում են զբաղեցնել Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը։ Աղբյուրը նշել էր՝ այդ մասին պատմել են գյուղի բնակիչները։
«Այս պահին Բերդաշենի բնակիչները փորձում են իրենց ուժերով ներս չթողնել ադրբեջանցի զինվորականներին իրենց տարածք»,-ասված էր Wargonzo-ի հայտարարության մեջ։