Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստացած հումանիտար օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը հասավ Երևան։
Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մանրամասնել է, որ Հայաստան են բերվել բժշկական պարագաներ, դեղորայք՝ հայկական առողջապահական համակարգի հնարավորությունների ամրապնդման համար, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքեր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու այս պահին Հայաստանում գտնվող մարդկանց համար, փոխանցում է Panorama.am-ը:
Ըստ դեսպանի, հաջորդ չվերթը Երևան կհասնի նոյեմբերի 27-ին։