Artsakhpress

Մշակույթ

«Հույս ունենք, որ նրանք այստեղ կլինեն առավել ակտիվ, քան Սիրիայում էին». Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանման հարցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հույս ունենք, որ նրանք այստեղ կլինեն առավել ակտիվ, քան Սիրիայում էին». Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում

«Հույս ունենք, որ նրանք այստեղ կլինեն առավել ակտիվ, քան Սիրիայում էին». Լավրովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել ԼՂ մշակութային ժառանգության պահպանման հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Աղբյուրը մանրամասնում է, որ Լավրովը նախօրեին զրուցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ՝ նշելով, որ «հարկավոր է, որ կազմակերպությունն առկա կոնվենցիաների համաձայն Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ մշակության, քաղաքաղակրթային և կրոնական ժառանգության պահպանման հարցում առավել նախաձեռնողական կերպով հանդես գա իր ծառայությունների կիրառման առաջարկություններով, ինչը կարևոր ներդրում կլինի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և ներդաշնակության ապահովման համար»:

«Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ առավել ակտիվ գործունեություն կծավալի, քան Սիրիայում՝ նախ և առաջ Հալեպում և Պալմիրում՝ ի պատասխան մշակութային հուշարձանների պահպանման վերաբերյալ ստացված մեծաթիվ դիմումների․ պարզ ասած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից մեր ընկերներն իրենց այնքան էլ ակտիվ չեն դրսևորել»,- նկատել է նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր Երևան է ժամանել ռուսական կառավարական պատվիրակությունը։ Լավրովից բացի պատվիրակության կազմում են եղել ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդ Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նաարար Միխայիլ Մուրաշկոն, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակն արցախցիներ են. նրանք ձերբակալվել են

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

Կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Search