Artsakhpress

Հարցազրույց

Արցախը Ադրբեջանից անջատ, ինքնիշխան պետություն ճանաչելը հակամարտության լուծման միակ բանաձևն է. կատալոնացի քաղաքագետ

Իսպանիայի Սանտա Կոլոմա դե Գրամենտ քաղաքի քաղաքային խորհրդում Կատալոնիայի հանրապետական ձախ կուսակցության քաղաքային խմբի խոսնակ Սամ Նունեզը ակնհայտ է համարում, որ Ադրբեջանը երբեք չի ցանկանա անդրադառնալ Արցախի անկախության ճանաչմանը և ինքնորոշման իրավունքին, առավել ևս` նրա միջազգային ճանաչման խնդրին:

Արցախը Ադրբեջանից անջատ, ինքնիշխան պետություն ճանաչելը հակամարտության լուծման միակ բանաձևն է. կատալոնացի քաղաքագետ

Արցախը Ադրբեջանից անջատ, ինքնիշխան պետություն ճանաչելը հակամարտության լուծման միակ բանաձևն է. կատալոնացի քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա խոսքով՝ պետք է գտնվեն մեխանիզմներ, որոնք Ադրբեջանի կառավարությանը կստիպեն ընդունել 1991 թվականին տեղի ունեցած ինքնորոշման հանրաքվեի արդյունքը կամ ընդունել միջազգայնորեն հոմոլոգացված նոր հանրաքվե`դիտորդ երկրների միջնորդությամբ և միջազգային ճնշմամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սամ Նունեզը նշել է, որ բանակցությունների այս ամբողջ սցենարը շատ քիչ հավանական է, եթե նախապես Ադրբեջանի ագրեսիաները չեն դադարում Արցախի տարածքում: Ըստ մեր զրուցակցի՝ այդ պատճառով անհրաժեշտ է ՄԱԿ-ի և բոլոր միջնորդ երկրների ներգրավումը, ինչպես նաև կարևոր է քննարկումների և բանակցությունների սցենարներ մշակել ու վերջ տալ զինված հակամարտությանը:
Սամ Նունեզի հետ մեր զրույցի կարևոր այլ մանրամասներ ներկայացնում ենք ստորև.
-Պարո՛ն Նունեզ, ի՞նչ եք կարծում դիվանագիտական խողովակներով հնարավո՞ր է հասնել հարցի կարգավորման վերջնական լուծման։
-Որպես դեմոկրատ, մարդու իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպան՝ հուսով եմ՝ այդպես է: Դիվանագիտական ուղին ցանկացած հակամարտության լուծման միակ իրական միջոցն է: Արցախի Հանրապետությունը Ադրբեջանից անջատ, ինքնիշխան և անկախ պետություն ճանաչելը ավելի քան 3 տասնամյակ տևած հակամարտության մշտական և կայուն լուծում գտնելու միակ բանաձևն է:
Սա այն էր, ինչ ես մեկ տարի առաջ փոխանցեցի արցախցի պատգամավոր Գագիկ Պետրոսյանին իր այցի ժամանակ Սանտա Կոլոմա դե Գրամենտ, որի քաղաքապետարանում ես խորհրդական եմ: Ի դեպ, այդ այցի ընթացքում դիտարկվել էր նույնիսկ Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին որպես միջազգային դիտորդ մեր մասնակցելու հնարավորությունը: Կարծում եմ՝ Արցախի Հանրապետությունը վերջնականապես ճանաչելու համար պետք է գտնել միջազգային համադրելի գործընթաց:
-Իսկ ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ այսօր Ադրբեջանը պատերազմ է մղում Արցախի դեմ Թուրքիայի, Իսրայելի աջակցությամբ և նաև ահաբեկիչների ու վարձկանների անմիջական ներգրավմամբ:
-Իմ գնահատականն այն է, որ Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը և խախտեց Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հաստատված ստատուս քվոն: Ես կցանկանայի դատապարտել Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը և դատապարտել երրորդ երկրների տնտեսական ու աշխարհառազմավարական շահերը, ինչպիսին Թուրքիան է: Թուրքիան ցանկանում է վերահսկել Կովկասի տարածաշրջանը և դրան հասնելու համար օգտագործում է բոլոր ուժերը՝ օրինական կամ անօրինական, առանց Էրդողանի ներգրավման ուղղակիորեն մատնանշման: Թուրքիան ընկղմված է տարածաշրջանում տարատեսակ բախումների մեջ, և այդ բախումներին նպաստում են նաև վարձկանների և ահաբեկիչների պարագլուխ խմբերը, որոնք սրում են իրավիճակը:
-Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների ներթափանցումը Արցախի տարածք ենթադրում է այդ տարածքում միջազգային ահաբեկչության կիրառում, որի մասին խոսել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկը Հարությունյանը:
Ձեր կարծիքով՝ արդյո՞ք տարածաշրջանում ահաբեկիչների առկայությունը չի նշանակում Արցախ-Ադրբեջան հակամարտությունից դուրս միջազգային ահաբեկիչների կողմից լայնածավալ գործողությունների հնարավորությունների ստեղծում:
- Ահաբեկիչների առկայությունը միշտ էլ ռիսկի գործոն է, որը մեծացնում է Արցախի բնակչության կրած հնարավոր վնասները: Կատալոնիայում մենք վախենում ենք, որ այս գործոնները լուրջ հարված կհասցնեն հայ ժողովրդին, և Թուրքիայի կողմից նոր ցեղասպանություն կիրագործվի`ցավ ու տառապանք պատճառելով Լեռնային Ղարաբաղի տարածքում ապրող ընտանիքներին:
- Չնայած Արցախի ոչ միջազգային ճանաչմանը, այսօր Արցախի հիմնահարցը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Ձեր կարծիքով, ինչն է խանգարում, որպեսզի միջազգային հանրությունն ընդունի Արցախը որպես առանձին պետություն, և ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
-Արցախի անկախության համար պայքարը նման է Կատալոնիայի անկախությանը հասնելու և Իսպանիայի թագավորությունից բաժանվելու պայքարին: Չնայած երկու տարածքների մեծամասնությունը ցանկանում է ինքնորոշում իրականացնել և ստեղծել նոր անկախ և ինքնիշխան պետություններ, ներգրավված երկրները չեն ճանաչում ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ուժ են կիրառում՝ կանխելու անկախության ժողովրդավարական գործընթացները: Միջազգային հանրությունը համախմբված պետություններին տեսնում է որպես առևտրական դաշնակիցներ և չի ցանկանում խզել դիվանագիտական հարաբերությունները, քանի որ դա ենթադրում է բիզնեսի կորուստ, որը, սովորաբար, ենթադրում է նավթի, գազի կամ զենքի վաճառք: 
Թուրքիան որպես խոչընդոտ է ծառայում Եվրամիությանը՝ տեղահանվածներին պատերազմական բախումներից կանխելու համար, ինչպես Սիրիային են Եվրոպայից հեռու պահում: Հետևաբար ԵՄ-ն ունի միգրացիոն շահեր Թուրքիայի հետ և ձայնը չի բարձրացնի իր շահավետ հարաբերությունները չխզելու համար: Նույնը տեղի ունեցավ 2017 թ.-ի հոկտեմբերի 1-ին, Կատալոնիայում: Չնայած ինքնորոշման հանրաքվե անցկացնելուն և իսպանական ոստիկանության կողմից ընտրատեղամասերում ընտրողներին ծեծի ենթարկելուն՝ միջազգային հանրությունը չճանաչեց կատալոնացիների ինքնորոշման իրավունքը՝ տնտեսական շահերը Իսպանիայի թագավորության հետ չխզելու համար:
- Տարբեր երկրներում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կազմակերպություններ, ազդեցիկ անհատներ այս օրերին հանդես են գալիս Արցախում տիրող իրավիճակը դատապարտող կոչերով, հայտարարություններով: Այդ ուժերը ինչքանո՞վ են ներկայացնում իրենց ներկայացրած երկրների քաղաքական հայացքները:
-Քաղաքական ուժերից, կազմակերպություններից կամ անհատներից ոչ մեկը, ովքեր աջակցում են Արցախի Հանրապետության գործին և ճանաչմանը, քաղաքական ուժեր ունեցող մարդիկ չեն, նրանք չունեն իրավիճակի կարգավորման վրա ազդելու իրական ունակություն: ՄԱԿ-ի ցանկացած կառավարության անդամ կամ ազգային կառավարությունների որևէ կուսակցություն հանդես կգա որևէ հայտարարությամբ, որպեսզի չխզեն դիվանագիտական և առևտրային հարաբերությունները Թուրքիայի հետ, նույնիսկ Իսպանիայի խորհրդարանում, որտեղ իմ կուսակցությունը՝ «Կատալոնիայի հանրապետական ձախեր» («Esquerra Republicana Catalunya»), բազմիցս կոչ է արել Իսպանիայի Թագավորությանը ճանաչել Օսմանյան կայսրության կողմից Հայոց ցեղասպանությունը, այս ճանաչումը երբեք չի  պաշտոնականացվել, և բոլոր խնդրանքները մերժվել են:
-Ձեր կարծիքով, ինչու՞ են եվրոպական երկրները լռում: Ինչո՞ւ են նրանք հանդուրժում Ադրբեջանի արհամարհանքը:
-Ինչպես նշեցի, ամեն ինչ տնտեսական և աշխարհառազմավարական շահերի պատճառով է: Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակը, ուստի դառնում է Եվրոպայի մեծ դաշնակիցը, ուստի նրանք թույլ են տալիս միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրին: Հուսով ենք, որ այն կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, և որ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն տեղի չի ունենա: Կատալոնիայից մենք շարունակելու ենք բարձրաձայնել՝ օգնելու հակամարտությունը միջազգային հանրության համար տեսանելի դարձնելու համար և վերջապես կկարողանանք հասնել Արցախի Հանրապետության ճանաչմանն ու անկախությանը, իսկ մինչ այդ մենք կշարունակենք աշխատել Կատալոնիայի Հանրապետության ճանաչմանն ու անկախությանը հասնելու համար:
Հարցազրույցը՝ Անի Ավանեսյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search