Սաուդյան Արաբիայում շարունակում է թափ առնել թուրքական ապրանքների ներկրման բոյկոտը: Տեղական սուպերմարկետների ցանցներն այս շաբաթ միացել են բոյկոտին, գրում է ahvalnews-ը:
Սաուդյան Արաբիայում սուպերմարկետների ցանցերը միացել են թուրքական ապրանքների բոյկոտին
Որոշ առևտրային ցանցեր հայտնել են, որ կշարունակեն վաճառել ապրանքները մինչև ներկայիս տեսականին սպառվի:
Հայտնի է, որ բոյկոտը հիմնված է երեք «ոչ»-երի վրա՝ ո՛չ ներդրումներին, ո՛չ ներմուծմանը, ո՛չ տուրիզմին:
Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտից գիտնական Քարեն Յանգը այս արշավը համարում է «ինչ-որ քաղաքական ցուցադրություն»:
«Սա մարտավարություն է Սաուդյան Արաբիայի տեղական սպառման համար, պետության կողմից ազդանշան քաղաքացիներին՝ ինչպես ընկալել արտաքին թշնամուն»,- ասել է Յանգը:
Վաշինգտոնում Արաբական ծոցի ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Մոգիելնիցկին էլ նշում է, որ սաուդյան-թուրքական երկկողմ առևտրային կապերն այնքան էլ «կաևոր չէին, որպեսզի ազդեն կամ կոտրեն երկու երկրների տնտեսությունը»:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադը կոչ էր արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը:
Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը, իր հերթին, թվիթերյան էջում գրել էր. «Բոյկոտեք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրում ու զբոսաշրջություն: Այժմ սա յուրաքանչյուր սաուդացի գործարարի և սպառողի պարտականությունն է»,- գրել է նա: