Artsakhpress

Քաղաքական

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ:

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանն ընդգծել է կայուն հրադադարի անհրաժեշտությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ ԱԳՆ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:
«Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։
Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։
Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
 Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրևաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նշվում էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են ավելի վաղ Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search