Artsakhpress

Վերլուծական

Անկարան օգտագործում է կոշտ ուժ և հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն. Bloomberg

Հեղինակավոր Bloomberg-ը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին:

Անկարան օգտագործում է կոշտ ուժ և հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն. Bloomberg

Անկարան օգտագործում է կոշտ ուժ և հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն. Bloomberg
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերիԱՐՑԱԽՊՐԵՍ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հոդվածագիրը նշվում է, որ Անկարան իր ազդեցությունը պահպանելու համար արտաքին քաղաքականության մեջ օգտագործում է կոշտ ուժ և կոշտ հռետորաբանություն, այլ ոչ թե դիվանագիտություն:
Հոդվածի հեղինակը նկատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բնութագրում է որպես «լավ ընկեր», կովկասյան հակամարտության ջատագովը չէ, որտեղ Թուրքիան մեծ ոգևորությամբ աջակցում է Ադրբեջանին՝  ընդդեմ Հայաստանի: Կրեմլը Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կրակի վրա յուղ լցնելու մեջ:
Նշվում է, որ Թուրքիան միջամտում է այնտեղ, որտեղ Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի: Կովկասը ոչ միայն աշխարհագրական, այլ նաև պատմական, մշակութային, ռազմավարական և տնտեսական առումով ավելի մոտ է Ռուսաստանին, քան Սիրիան կամ Լիբիան:
Նշվում է նաև, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով քննադատել է Էրդողանին՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում Թուրքիայի միջամտության համար, ընդլայնել է իր բողոքի շարքը՝ Միջերկրական ծովի արևելքում և Կովկասում Թուրքիայի գործողությունների համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search