Ադրբեջանի զինված ուժերը Սիրայից բերված վարձկաններին օգտագործում են որպես կենդանի վահան։
«Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում. նրանք մեզնից 200 մ հեռավորության վրա էին»․ ԼՂ-ում պատերազմած վարձկանը մանրամասներ է պատմել
«Ադրբեջանական բանակն այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում, նրանք սիրիացիներից 200 մետր հեռավորության վրա էին»,- լրագրողը մեջբերել է Ադրբեջանից վերջերս վերադարձած վարձկանի խոսքը՝ կից ներկայացնելով նրա հետ հարցազրույցից ձայնագրություններ։
«Ամեն օր 5-10 հոգի, նույնիսկ ավելին։ Մի մարտում դիպուկահարների պատճառով կորցրինք 28-ին, նրանք լավ պատրաստված են»,- լրագրողին ասել է վարձկանը։
Նա նաև նշել է, որ ի սկզբանե Ադրբեջան են մեկնել «թուրքերի հետ նավթահորերի անտանգությունը պահպանելու համար»։
Ավելի վաղ լրագրող Լինդսի Սնելը ներկայացրել էր վարձկանների հետ զրույցից այլ ուշագրավ մանրամասներ՝ նշելով, որ Սիրիացի գրոհայինները սարսափած են հայ դիպուկահարներից։