WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ուղևորվել է ԼՂ հակամարտության գոտու արևելյան ռազմաճակատ՝ ցուցադրելու կատաղի մարտերից հետո Ադրբեջանի զինված ուժերի խոցված ինքնաթիռի ու անօդաչու սարքերի բեկորները։
WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ԼՂ հակամարտության գոտու արևելյան ռազմաճակատում ցուցադրել է ադրբեջանական զինուժի կորուստները (տեսանյութ)
Պեգովը մանրամասնել է, որ ռազմաճակատի այդ հատվածում թշնամին կիրառել է իր ունեցած գրեթե բոլոր զինատեսակները, սակայն հայկական կողմը կարողացել է հաջողությամբ դրանք շարքից հանել։ Վերջինս զրուցել է նաև զինվորներից մեկի հետ, որը պատմել է ձեռնարկված պաշտպանական գործողությունների արդյունքում թշնամու փախուստի մասին։ Ցուցադրվել է նաև մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի հետ փոխհրաձգության տեսանյութ։
Պեգովը նշել է, որ Արցախի պաշտպանական բանակն այժմ աշխատում է միայն հրադադարի ռեժիմը խախտող ադրբեջանական ուժերի զսպման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։