Հակառակորդի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Վահրամ Պողոսյան
Հետախուզական տվյալների համաձայն՝ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Հակառակորդի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ. Վահրամ Պողոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քիչ առաջ «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ միայն մի ուղղությամբ 148 ազգությամբ լյազգի զինվոր է զոհվել: Մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը, ըստ ստացված հետախուզության տվյալների, լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ:
«Առաջիկայում մենք հավանաբար ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային, քանի որ իրականում այս փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններն օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար»,- ավելացրել է Վ. Պողոսյանը:
ԱՀ Նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ ժամանակին նման քաղաքականություն իրականացվել է արցախահայության նկատմամբ, մասնավորապես՝ խորհրդային ժամանակահատվածում, երբ Արցախը գտնվում էր Ադրբեջանի կազմում: