Տալլինի 24-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալու է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը միջազգային պրեմիերան։
Տալլինի փառատոնում կկայանա Աննա Մելիքյանի ֆիլմի միջազգային պրեմիերան
Ռուսաստանում մելոդրաման առաջին անգամ ցուցադրվել է այս ամսվա ընթացքում «Կինոտավր» կինոփառատոնում, արժանացել է մրցանակի օպերատորական աշխատանքի համար։
Աննա Մելիքյանի «Երեքը» սիրային եռանկյունու մասին է: Սա պատմություն է հեռուստահաղորդավարի (Կոնստանտին Խաբենսկի), նրա կնոջ (Վիկտորիա Իսակովա) և բանաստեղծուհու (Յուլիա Պերեսիլդ) մասին: «Երեքը» սիրային պատմություն է, որտեղ հերոսը շտապում է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի և երկու կանանց միջև: