Artsakhpress

Մշակույթ

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում Տիգրանակերտում կանցկացվի Բաց դռների օր

«Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով «Եվրոպական ժառանգության օրեր»-ն Արցախում այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին:

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում Տիգրանակերտում կանցկացվի Բաց դռների օր

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում Տիգրանակերտում կանցկացվի Բաց դռների օր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցում կհայտարարվի Բաց դռների օր:
Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված՝ Տիգրանակերտում զանգվածային միջոցառումներ չեն նախատեսվում, սակայն ցանկացողները կարող են այցելել թանգարանն ու պեղավայրերը: Ներկաների համար կկազմակերպվի նաև թեյախմություն:
Нет описания.
Մեր զրուցակիցը նշել է, որ այդ օրը շնորհակալագրերով և թեմատիկ գրքերով կպարգևատրվեն այն ընկերությունները և անհատները, ովքեր տարվա ընթացքում օգնում են ծառայության աշխատակիցներին՝ հուշարձանների պահպանության և շրջակայքի մաքրության հարցում: Ի դեպ, մրցանակ է հանձնվելու նաև «Գուշակիր պատմամշակութային հուշարձանը» մրցույթի հաղթողին:
«Այս տարի խորագրին համահունչ հիմնական շեշտը դրվել է դպրոցականների համար կազմակերպվող արշավների վրա, և ըստ այդմ կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի դպրոցականների համար կկազմակերպվի արշավ՝ դեպի «Կոշիկ անապատ» հուշարձանը»,- ավելացրել է Ա. Հայրապետյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search