Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի 42-րդ միջազգային կինոփառատոնում։
«Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ջիվան Ավետիսյանը։
Ընտրող հանձնաժողովն իր առանձնահատուկ հետաքրքրությունն ու հիացմունքն է ցուցաբերել «Դրախտի դարպասը» ֆիլմի նկատմամբ։
«Հոկտեմբերի 4-ին ֆիլմը կցուցադրվի կինոփառատոնի պաշտոնական, արտամրցութային ծրագրում։ Շնորհավորում ենք ֆիլմի ողջ թիմին՝ ստեղծագործական և դերասանական կազմին, աջակիցներին, բոլոր նրանց, ովքեր վստահել և հավատացել են ֆիլմի հաջողությանը»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ֆիլմում, որպես Արցախն աշխարհին ճանաչելի դարձնող գործոն, ներկայացված է նաև «Արցախխպրես» լրատվական գործակալությունը։