Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Նելլի Բաղդասարյանի փոխանցմամբ` այդ տեղեկության առթիվ պետք է ասել, որ Թուրքիան հող է նախապատրաստում Հայաստան ներխուժելու համար և դա արվում է դարձյալ քրդական գործոնի հաշվին` մասնավորապես շրջանառության մեջ դնելով Քրդական բանվորական կուսակցության գործոնը, ընդ որում՝ սա նույն մեթոդն է, որով Թուրքիան գործել է Սիրիայում և Իրաքում, սկզբում առաջ է քաշել քրդական գործոնը, որպեսզի հետո հարվածի կոնկրետ տարածքներին։
Ինչպե՞ս հակազդել թուրք-ադրբեջանական տեղեկատվական մանիպուլյացիաներին. մասնագիտական կարծիք
Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Թուրքիան իր հերթին վարձկաններին Սիրիայից տեղափոխում է Ադրբեջան, Բաղդասարյանն ընդգծում է, որ դա ցույց է տալիս, թե որքան զգայուն է այդ թեման Ադրբեջանի համար, որը վարձկաններ է օգտագործել նաև 1991–94 թվականներին։
«Եթե Ալիևը հայտարարում է, որ 50 հազար կամավոր ունեն, որ իրենց բանակը հզոր է, ապա ինչու է շահագրգռված, որ Սիրիայից վարձկաններ ներգրավվեն, որոնցից յուրաքանչյուրին պետք է տրվի 4000 դոլար աշխատավարձ այն դեպքում, երբ ադրբեջանցի սպայի աշխատավարձը կազմում է 600–700 դոլար։ Այսինքն` սա մի խնդիր է, որի համար ադրբեջանական զինուժը պետք է պատասխանատվության կանչի քաղաքական վերնախավին»,– ընդգծել է Բաղդասարյանը։
Նրա համոզմամբ` պետք է բոլոր եղանակներով ժխտել Ադրբեջանի կողմից տարածվող ցանկացած ապատեղեկատվություն, իսկ հայկական զինուժն այնքան զորեղ է, որ կարող է ինքնուրույն պաշտպանել սեփական սահմաններն՝ առանց վարձկանների օժանդակությանը դիմելու: