Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Banter Series Final առցանց մրցաշարի 1/4 եզրափակիչ:
Արոնյանը Banter Series Final առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օնլայն մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանը մրցեց Անգլիան ներկայացնող Քևին Ջոնսի հետ ու 8 պարտիաներից հետո գերազանցեց մրցակցին 5,5։2,5 հաշվով։ Հաջորդիվ Արոնյանի մրցակիցն այս մրցաշարում Ալեքսանդր Գրիշչուկ-Ռաուֆ Մամեդով զույգի հաղթողն է։