Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 13-ին, աշխատանքային այցով եղել է Ասկերանի Ակնա թաղամասում:
Ակնա թաղամասում այգեգործության զարգացման մեծ ծրագիր կսկսվի. նախագահ Հարությունյանն աշխատանքային շրջայց է կատարել
«Առաջիկա երկու տարիներին կլուծվի թաղամասի ոռոգման խնդիրը: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարածքն, ըստ մասնագետների, այգեգործության զարգացման համար մեծ ներուժ ունի, և հաջորդ փուլում Կառավարությունն այդ ուղությամբ աջակցության ծրագրեր կսկսի: Դրանք կլինեն մատչելի և հասանելի բոլոր ցանկացողների համար»,- ասել է նախագահն՝ ընդգծելով, որ հատկացված միջոցները տեղին և արդյունավետ ծախսելու հարցում լինելու են խիստ հետևողական: