Artsakhpress

Հարցազրույց

ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է ՀՀ-ին պահանջելու պատժամիջոցներ. դեսպան Պապիկյանի հոդվածը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հարցազրույց է տվել «Energy Inteligence» պարբերականին՝ «Մեծամորը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է Հայաստանին պահանջելու պատժամիջոցների կիրառում» վերտառությամբ։

ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է ՀՀ-ին պահանջելու պատժամիջոցներ. դեսպան Պապիկյանի հոդվածը

ՀԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը դրդել է ՀՀ-ին պահանջելու պատժամիջոցներ. դեսպան Պապիկյանի հոդվածը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունն տրամադրել է հարցազրույցի որոշ հատվածների թարգմանաությունը և հարցի նախապատմությանը վերաբերող տեղեկություններ. «Հուլիսի 16-ին, հայ-ադրբեջանական սահմանին վերսկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնացել է հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին (NIW Jul.17'20)։
 
Այդ սպառնալիքն արձագանք գտավ Վիեննայում, որտեղ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հուլիսի 17-ին հայտագիր ներկայացրեց Գործակալության Գլխավոր տնօրենին՝ պնդելով, որ նման սպառնալիքը «հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության և ցեղասպան մտադրությունների բացահայտ դրսևորում»։
 
Բաքուն շուտով պատասխանեց։ Հուլիսի 22-ին Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշեց, որ «այդ հայտարարությունն արվել է Ադրբեջանի ցածրաստիճան պաշտոնյայի կողմից զգացմունքային ֆոնի վրա։ Այն որևէ կերպ չի արտահայտում Ադրբեջանի կառավարության պաշտոնական դիրքորոշումը»։
 
Հուլիսի 24-ին Ադրբեջանը ներկայացրեց պաշտոնական պատասխան, որով մերժում էր «հայկական կողմի շահարկումները»՝ նշելով, որ Ադրբեջանը երբևէ չի ծրագրել հարձակվել քաղաքացիական օբյեկտների վրա»։ Հուլիսի 30-ին «Energy Intelligence» պարբերականի լրագրող Ֆիլ Շաֆֆին զրուցել է ԱԷՄԳ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հետ այս հարցի վերաբերյալ (առնչվող)»։
 
Ստորև ներկայացվում են հարցազրույցից որոշ հատվածները։
 
Հարց․ Ի՞նչ արձագանք է Հայաստանը ստացել ԱԷՄԳ-ից և անդամ այլ երկրներից հուլիսի 17-ի իր հայտագրի առնչությամբ։
 
Արմեն Պապիկյան․ Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը հնչել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնյայի, մասնավորապես նախարարության խոսնակի կողմից, և այն տեղի է ունեցել Հայաստանի դեմ ձեռնարկված ռազմական հարձակման ընթացքում։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ չի խորշում քաղաքացիական օբյեկտները թիրախավորելուց՝ մենք ծայրահեղ լրջությամբ ընդունեցինք այդ սպառնալիքը։ Այդ պահից սկսած Հայաստանը ձեռնարկել է մի շարք քայլեր այդ սպառնալիքի վերաբերյալ միջազգային հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։
 
Ինչպես գիտեք, ես հանդիպում եմ ունեցել ԱԷՄԳ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ և տեղեկացրել նրան տեղում տիրող իրավիճակի և այդ համատեքստում Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու աննախադեպ սպառնալիքի վերաբերյալ։ Դուք ունեք նաև մեր պաշտոնական հայտագիրը, վստահ եմ այն կարդացել եք, և, իհարկե, մենք տարածել ենք այդ հայտագիրը բոլոր անդամ երկրների շրջանում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության նման ռազմատենչ և ծայրահեղ վտանգավոր հայտարարության վերաբերյալ ահազանգելու և տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։
 
Մենք այդ հարցը քննարկել ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, մասնավորապես, իրենց օտարերկրյա գործընկերների հետ ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԳ նախարարի շփումների ընթացքում։ Մենք այդ հարցը բարձրացրել ենք նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) և Եվրոպայի խորհրդում։ Նպատակն էր միջազգային հանրությանն ահազանգել մեր տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև միջազգային կայունությանը սպառնացող այդ մարտահրավերի վերաբերյալ, և մենք հաստատակամ ենք բարձրացնելու այդ հարցը բոլոր հնարավոր մակարդակներում, քանի դեռ չենք ստացել Բաքվի կողմից նման մտադրության պաշտոնական հերքում։
 
Հարց․ Ի՞նչ քայլեր եք ակնկալում ԱԷՄԳ-ից։
 
Արմեն Պապիկյան․ Կարծես թե, առկա է ընդհանուր համաձայնություն, ընդհանուր կոնսենսուս բոլոր միջուկային կառույցների նկատմամբ ռազմական հարձակումների անթույլատրելիության, ինչպես նաև այդ նպատակով միջազգային կանոնակարգերի և նորմերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Այդուհանդերձ, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ այդ ոլորտում առավել համապարփակ միջազգային նորմերի ընդունման համար։
 
Ես կարծում եմ, որ ԱԷՄԳ-ն այս հարցում առանձնահատուկ դերակատարում ունի, հատկապես, երբ նման սպառնալիքը հնչում է գործակալության անդամ երկրի կողմից։ Ավելին, մի երկրի կողմից, որը ներկայումս զբաղեցնում է Կառավարիչների խորհրդի անդամի պաշտոնը (ԱԷՄԳ-ում) ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբեր ամիսը և հանդիսանում է այդ մարմնի փոխնախագահը։ Սա հատկապես մտահոգիչ է։ Դուք գիտեք, որ 1987թ․ ԱԷՄԳ գլխավոր կոնֆերանսն ընդունել է բանաձև՝ քաղաքացիական նշանակության միջուկային օբյեկտները զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ։ Այսպիսով մենք ունենք այս փաստաթուղթը։ Բայց հարցը կայանում է նրանում, որ մենք կարծում ենք, որ ակնհայտորեն կարիք կա շարունակելու աշխատանքն այդ բանաձևի հենքի վրա նորմերի մշակման և այն առավել հասցեական դարձնելու համար, որն, ըստ էության, պակաս քաղաքականացված կլինի և առավել գործնական։ Եվ ինչու՞ չունենալ հղում հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին նրանց նկատմամբ, որոնք խաղաղ միջուկային օբյեկտների դեմ հարձակումը դիտարկում են որպես տարբերակ։ Դա, իհարկե, բավականին երկար ժամանակ կպահանջի, բայց մենք հաստատակամ ենք շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։
 
Հարց․ Որքանո՞վ են մյուս անդամ երկրները հակված 1987 բանաձևի առավել խստացման գաղափարին, և այդ համատեքստում պատժամիջոցների նախատեսման հնարավորությանը։
 
Արմեն Պապիկյան․ Դուք գիտեք, որ ներկայումս ԱԷՄԳ համար ամենալավ ժամանակները չեն։ Առկա են բազմաթիվ գործընթացներ։ Ինչպես գիտեք, նախկինում ևս եղել են ատոմակայանները թիրախավորելու փորձեր, հայտարարություններ կամ սպառնալիքներ. եթե անդրադառնանք պատմությանը, ապա կարող ենք հիշել մի շարք դեպքեր։ Սակայն, մինչ օրս մենք ձախողել ենք։ Եվ երբ ես ասում եմ մենք, նկատի ունեմ՝ միջազգային հանրությանը․ մեզ չի հաջողվել մշակել այնպիսի սկզբունքներ կամ վարքագծի կանոններ, որոնք ուղղված կլինեն այն երկրների դեմ, որոնք սպառնում են խաղաղ միջուկային օբյեկներին։
 
Հարց․ Ինչպիսի՞ն է Մեծամորի ատոմակայանի նկատմամբ սպառնալիքի ներկայիս մակարդակը։
 
Արմեն Պապիկյան․ Հարցն այն է, որ որևէ մեկը չի կարող հստակ գնահատել Մեծամորի նկատմամբ սպառնալիքի ռիսկերը առանց դիտարկելու այն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականության համատեքստում։ Ահա այսպիսին է մեր ներկայիս միջավայրը։ Մեծամորի ատոմակայանին ուղղված սպառնալիքները հնչեցին Հայաստանի նկատմամբ ռազմական հարձակման ակտիվ փուլում։
 
Եվ այդ հայտարարությունն արվել է պաշտպանության նախարարության կողմից՝ ոչ թե մշակույթի կամ բնապահպանության նախարարության։ Կարծում եմ, խելահեղություն է նույնիսկ նման սցենարի մասին մտածելը, սակայն հարցը կայանում է նրանում, որ ներկայումս Ադրբեջանում գործում է մի ռազմաքաղաքական իշխանություն, որը չի ենթարկվում որևէ ժողովրդավարական վերահսկողության։ Մենք չգիտենք, թե ինչպիսի խելահեղ գաղափարներ կարող են ծնվել այն մարդկանց գլխում, որոնք փորձում են ամեն գնով պահել իրենց ավտորիտար իշխանությունը։ Դուք հավանաբար գիտեք, որ այդ սպառնալիքից ի վեր Ադրբեջանը փորձում է հնարավորինս մեղմացնել դրա լրջությունը՝ ընդհուպ հայտարարելով, որ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, որը հայտարարել է դրա մասին, արտահայտել է իր անձնական կարծիքը։ Թերևս, սա միջազգային հարաբերություններում նոր երևույթ է։
 
Հարց․ Հրթիռային հարձակումներից Մեծամորի պաշտպանության համար անվտանգության ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկված։ ՀՀ կառավարությունն ուսումնասիրել է, թե ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ ատոմակայանի վրա նման հարձակումը։
 
Արմեն Պապիկյան․ Մեծամորի ատոմակայանը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար մենք ունենք համապատասխան համակարգեր։ Իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով այդ համակարգերի ոչ բոլոր մանրամասներն են հրապարակման ենթակա։ Բայց կարող ենք հանգիստ լինել, որ ատոմակայանին այնքան էլ հեշտ չի հարվածել, քանի որ այն գտնվում է հզոր և գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դա հանդիսանում է բազմաշերտ պաշտպանական համակարգ, որը ներառում է Հայաստանի և Ռուսաստանի կարողությունները։ Հայաստանի երկինքը պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան միավորների հետ համատեղ՝ համաձայն ներկայումս գործող միջազգային համաձայնագրի։
 
Ատոմակայանի անվտանգությունը և ապահովությունը մշտապես եղել է կարևոր առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, քանի որ առաջին հերթին այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր բնակչության անվտանգության և ապահովության վրա։ Ծայրահեղ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նման հարձակման հնարավոր ազդեցությունը։ Մենք կարող ենք հիշել Չեռնոբիլի վթարի հետևանքները։ Կարծում եմ՝ սա ձեր հարցի ամենահեշտ պատասխանը կլինի։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search