Artsakhpress

Հարցազրույց

Մեր նապատակն է ուղղորդել բոլոր տեսակի մարտահրավերներին պատրաստ սերունդ դաստիարակելուն միտված ջանքերը. Սամվել Շահրամանյանի բացառիկ հարցազրույցը

Արցախում գործում է նոր կառույց՝ ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն: Կառույցի գործունեության, ընթացակարգերի, նպատակների, խնդիրների, առաջիկա անելիքների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է նախարար Սամվել Շահրամանյանի հետ:

Մեր նապատակն է ուղղորդել բոլոր տեսակի մարտահրավերներին պատրաստ սերունդ դաստիարակելուն միտված ջանքերը. Սամվել Շահրամանյանի բացառիկ հարցազրույցը

Մեր նապատակն է ուղղորդել   բոլոր  տեսակի մարտահրավերներին  պատրաստ սերունդ դաստիարակելուն  միտված  ջանքերը. Սամվել  Շահրամանյանի   բացառիկ  հարցազրույցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
 
-Որո՞նք են ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության առաջնահերթ խնդիրները:
 
-ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության առաջնահերթ խնդիրները, ընդհանուր առմամբ, կարելի է ձևակերպել այսպես. ռազմահայրենասիրական գաղափարախոսության ձևավորում ու ազգային արժեքների քարոզում, հայրենիքին անմնացորդ նվիրվածության և հավատարմության, քաղաքացիական պարտքի գիտակցման, երկրին օգտակար լինելու պատրաստակամության սերմանում, երիտասարդության ինքնիրացման, սոցիալական և տնտեսական կայացման երաշխիքների ու զարգացման բարենպաստ պայմանների ապահովում: Մեր նապատակն է ուղղորդել, համակարգել բոլոր տեսակի մարտահրավերներին պատրաստ սերունդ դաստիարակելուն միտված ջանքերը: Կարևորելով սպորտի և ֆիզիկական կուլտուրայի դերն անհատի բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման, բնակչության մեջ առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորման գործում ՝ նախարարությունը ոլորտի զարգացման միասնական պետական քաղաքականության ռազմավարություն է մշակել ու իրականացնում է դրա կենսագործման նկատմամբ վերահսկողություն: Խնդիր ունենք զբոսաշրջությունը դարձնել տնտեսության մշտապես զարգացող ճյուղ: Աջակցել զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտներին և առաջնային ուղղությունների զարգացման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կառուցվածքային պայմաններ ստեղծել, լավագույնս ներկայացնել Արցախի զբոսաշրջային գրավչությունները և այն օտարերկրյա զբոսաշրջիկների համար դարձնել հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն: Ինչպես նախկինում, առաջիկայում էլ շարունակելու ենք կառուցել միջազգային համագործակցություններ և ներկայացնել Արցախի զբոսաշրջային պրոդուկտը միջազգային տարբեր հարթակներում:
 
-Այլ գերատեսչությունների հետ ձեր համագործակցությունն ինչքանո՞վ  եք  կարևորում  և  ինչպե՞ս եք պատկերացնում:
 
-Նախարարության գործունեությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով համագործակցության հարթակներ ենք ունենալու Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական ու նաև մասնավոր շահագրգիռ մարմինների հետ՝ կախված ոլորտի և իրականացվող կոնկրետ ծրագրի պահանջներից, առանձնահատկություններից: Սերտ համագործակցություն ենք անկնկալում հատկապես ԱՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարության, ՊՆ-ի, ԱՀ ոստիկանության, ԱԻՊԾ-ի, շրջվարչակազմերի հետ:
-Նախարարությունում ընդգրկված են չորս կարևոր ոլորտներ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում և ձեռնարկելու, որպեսզի որևէ ոլորտ չտուժի  կամ  հետ  չմնա:
 
-Կարևորում ենք նախարարության կազմում ընդգրկաված չորս ոլորտներից յուրաքանչյուրի համաչափ զարգացումը: Ըստ այդմ՝ նախատեսում ենք նպատակաուղղված գործունեություն բոլոր ոլորտներում՝ ելնելով յուրաքանչյուր ոլորտի առաջնահերթություններից, մարտահրավերներից ու զարգացման հեռանկարներից:
-Առաջիկայում  ի՞նչ ծրագրեր  ունեք նախատեսած (հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսը, միգուցե դրանք կլինեն առցանց տարբերակով կամ բացօթյա տարածքներում):
 
-Ռազմահայրենասիրության վարչությունը դեռ ձևավորման ընթացքում է, ծրագրերն էլ՝ մշակման փուլում: Ընդհանուր առմամբ, կազմակերպվելու են միանգամյա կամ շարունակական բնույթի ծրագրեր՝ մեր պատանիների ու երիտասարդների ներգրավմամբ. ռազմահայրենասիրական ճամբարներ, արշավներ, հայրենաճանաչողական այցեր, ավանդական ռազմական խաղեր են կազմակերպվելու, նախազորակոչային տարիքի պատանիների հետ տարվելու են զինվորական ծառայության նախապատրաստական աշխատանքներ (ֆիզիկական պատրաստվածությունից մինչև հոգեբանական խորհրդատվություն), զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին իրազեկման աշխատանքներ, քննարկումներ: Ռազմահայրենասիրության վարչության կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը միտված են դաստիարակելու ֆիզիկապես առողջ, հոգեպես ամուր, գաղափարապես զինված, հայրենի հողին ամուր կառչած, երկրի ապագայով մտահոգ ու գործունյա սերունդ:
Առաջիկայում մեր ծրագրերը իրականցվելու են՝ հաշվի առնելով նոր իրողությունները: Այս պահին կենտրոնացած ենք զբոսաշրջության ոլորտում տնտեսվարողների աջակցության վրա։ Արդեն իսկ ընդունվել է աջակցության առաջին փաթեթը, մշակվում է օժանդակության երկրորդ միջոցառումը, որն առավել ընդգրկուն և արդյունավետ է լինելու թե՛ շահառուների ծավալների, թե՛ օժանդակության թիրախավորման առումով։ Անընդհատ կապ ենք ապահովում ոլորտի տնտեսավարողների հետ՝ վիճակը հասկանալու և ըստ այդմ՝ առաջարկելով օժանդակության այնպիսի ձևեր, որոնք էականորեն նվազեցնելու են սպառման խնդիրներով պայմանավորված ռիսկերը։ Շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ մշակում ենք ավելի համապարփակ գործողությունների պլան՝ ուղղված ոլորտում կորոնավիրուսի հետևանքների մեղմանը։ Չնայած համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ փորձում ենք արդյունավետորեն օգտագործել ժամանակը՝ հետկորոնավիրուսյան ժամանակահատվածի համար ավելի պատրաստված լինելու համար։ Ըստ այդմ աշխատում ենք զբոսաշրջության ոլորտում մի շարք ընթացակարգերում ու կարգերում որակական նոր փոփոխություններ կատարելու ուղղությամբ․ հաշվառման և որակավորման կարգեր, զբոսաշրջության զարգացման մեջ համայնքների ավելի լայն ընգրկվածություն, մարքեթինգային ռազմավարության վերանայում, ենթակառուցվածքների բարելավում և այլն։
 
Քանի որ երիտասարդական ծրագրերը մասսայական բնույթ են կրում, առայժմ ոչ մի նման  ծրագիր չենք իրականացնի՝ խուսափելով համավարակի տարածման վտանգից: Փոխարենը շարունակելու ենք հակահամաճարակային ծրագրերը և հանրային իրազեկման արշավները, դրա հետ համատեղ նախագծեր ենք մշակում առցանց միջոցառումների իրականացման ուղղությամբ և առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել վերապատրաստման առցանց դասընթացներ «Համայնքի զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» թեմայով:
 
Ստեղծված իրադրության թելադրանքով՝ մարզական շատ միջոցառումներ անժամկետ հետաձգվել են, շատ դեպքերում դադարեցվել են մարզումները: Բայց կաթվածահար վիճակից աստիճանաբար վերականգնվում ենք: Նախատեսվում է ոչ միայն վերսկսել կանոնավոր մարզումները, այլ նաև մասնակցել ՀՀ-ում անցկացվող տարբեր սպորտային մրցումներին, տեղում կազմակերպել մարզական միջոցառումներ, որոնք չեն հակասում Պարետատան պահանջներին (օրինակ՝ շախմատի մեծահասակների կիսաեզրափակչի անցկացումը բացօթյա տարածքում): Նախատեսում ենք այս ընթացքում մասսայական սպորտի զարգացման համար նախադրյալների ստեղծում, եղած պայմանների բարելավվում:

     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search