Artsakhpress

Ռազմական

ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել են հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր:

ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ

ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տարածելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած գիշերային պատժիչ գործողությունների տեսանյութը: 
«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանն այս մեկնաբանությունն իր էջում հրապարակել է նաև անգլերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և չինարեն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնել. Reuters

Վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան

Search