ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և «Մշակույթ և ապագա» հիմնադրամի (Ռուսաստան) համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 15-ին և 16-ին տեղի կունենա միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝ «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» խորագրով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Կկազմակերպվի միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին
Կոնֆերանսի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից կազմակերպված ոճրագործության մասին, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հիմնահարցի վրա և իրավասու մարմիններին ներկայացնել սահմանված ընթացակարգով համապատասխան միջազգային ատյաններ դիմելու, Ադրբեջանին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: