Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին քվեարկության կդնի քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:
Արցախի Խորհրդարանը քվեարկության կդնի քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը
Եվ քանի որ իրավական պետականություն հասկացությունը ենթադրում է Մարդու բարոյական արժեքների ապահովումն ու իրացումը իշխանությունների կողմից՝ բացառելով անհատի նկատմամբ բռնությունն ու կամայականությունը, պետական կառավարման ժողովրդավարական եղանակներում գերակա է համարվում պետության հետ փոխհարաբերություններում անհատի իրավունքներն և ազատություններն, ապա դրանք առավելապես կարևորվում են նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի պայմաններում, ուստի Արցախի խորհրդարանը ս. թ. հուլիսի 16-ին քվեարկության կդնի քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը, որը կազմվել է «Համաներման և պատասխանատվության Բելֆասյան ուղեցույցում» արտացոլված չափանիշներով»,- գրել է Ա. Թովմասյանը: