Artsakhpress

Քաղաքական

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը և Սենատոր Էդվարդ Մարքին իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի կոնֆլիկտ հրահրող սադրիչ գործողությունները:

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին

ԱՄՆ կոնգրեսականներն իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին ու հայ ժողովրդին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանը հերթական անգամ փորձում է պատերազմ սկսել Հայաստանի հետ: Ադրբեջանի կողմից  Հայաստանի ու Արցախի դեմ  մշտապես թեժ հռետորաբանություն կիրառելը ևս մեկ կոնֆլիկտ հրահրելու  համաձայնեցված ջանքերի մաս է»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է  Ֆրենք Փըլոնը:
Էդվարդ Մարքին նույնպես «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ  աջակցություն է հայտնել Հայաստանին:
«Ես կանգնած եմ Հայաստանի կողքին, քանի որ այն պաշտպանում է իր տարածքային աբողջականությունը: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, պետք է հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումները և պետք է անմիջապես վերջ տան կոնֆլիկտին»,-նշել է նա:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search