Artsakhpress

Միջազգային

Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի այն նույն տեսքով, ինչ այն ունեցել է մինչև հրդեհից կրած վնասները։

Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր

Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նման որոշում  են կայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տաճարի ներկայիս ճարտարապետը, որը վերահսկում է  տաճարի վերականգման գործընթացը, փոխանցում է Panorama.am-ը:

Սկզբում Մակրոնը հակված է եղել, որ Նոտր Դամի վերականգնման նախագիծը կրի «արդի կնիքը», բայց հետո նա վստահել է նախնական տեսքը պահպանելու կողմնակիցների փաստարկներին և հաստատել ներկայացված  նախագիծը՝ տաճարի ճշգրիտ վերակառուցումը։

Վերակառուցման նախագծում նշվում է, որ վերականգնման ժամանակ կօգտագործվի բնօրինակ նյութեր՝ «գոթական արվեստի գլուխգործոցի իսկանությանն և ներդաշնակության ապահովման համար»: Նույնիսկ այժմ ՝ հրդեհից մեկ տարի անց, տաճարի կոնստրուկցիան մնում է անկայուն, իսկ փաստացի վերակառուցումը կսկսվի  2021 թվականից ոչ շուտ։

Հիշեցնենք, որ տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով փլվել է տաճարի աշտարակը, ժամացույցը։ Փարիզի Աստվածամոր տաճարը սկսել են կառուցել 1163 թ. Սուրբ Ստեփանոսի բազիլիկ եկեղեցու տեղում, որն իր հերթին հիմնվել էր հեթանոսական Յուպիտերին նվիրված տաճարի վրա։ Կառուցումը տևել է մոտ 200 տարի։ 1991 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Փարիզի Աստվածամոր տաճարը Փարիզի թեմի առաջնորդանիստ տաճարն է: Յուրաքանչյուր տարի ավելի քան 12 միլիոն մարդ այցելում է տաճար, այդ իսկ պատճառով այն համարվում է Փարիզի ամենաշատ այցելվող հուշարձանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search