Artsakhpress

Միջազգային

Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշումը բարբարոսության դրսեւորում է․ Թաներ Աքչամ

Ըստ էության սուրբ Սոֆիայի հետ կապված ամբողջ պատմությունը կարող է արտահայտվել «անպարկեշտ» կամ «ամոթ» բառերով:

Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշումը բարբարոսության դրսեւորում է․ Թաներ Աքչամ

Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշումը բարբարոսության դրսեւորում է․ Թաներ Աքչամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բայց ես կարծում եմ, որ այն լսարանը, որին ես դիմում եմ, չունի մշակութային նրբազգացություն` այս բառերը նշանակալի համարելու: Հանուն նրանց ավելի լավ կլիներ այն ձեւակերպել այնքան անկեղծ, որպեսզի նրանց համար ավելի հեշտ լիներ հասկանալ՝ Սուրբ Սոֆիայի տաճարի հանդեպ կատարված արարքը բարբարոսության դրսեւորում է: Այս մասին գրել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, փոխանցում է news.am-ը:
«Սա հռչակագիր է թուրքական մշակույթի բացակայության եւ մնացած աշխարհի հանդեպ ապակառուցողականության մասին: «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միությունը Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի հետ, քաղաքական դաշինք է, որը շնորհիվ դրսեւորվեց մշակույթի բացակայությունը եւ ավերածությունը:
Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ։
Որովհետեւ այս քայլով աշխարհին ասում են. «Նույնիսկ եթե մենք ապրում ենք 21-րդ դարում, մեր մտածելակերպը դեռեւս մնում է 1453 թվականում: Նույնիսկ այժմ՝ 21-րդ դարում մենք ամբողջովին շահագրգռված չենք մարդկության մշակութային ժառանգությունը պահպանելու հարցում: Մենք ավելի մեծ մշակութային ժառանգության զգացում չունենք, բացի այն, ինչ մնացել է մեզ: Մենք ոչինչ չունենք ներդնելու մարդկության մշակութային արժեքներում: Մենք չենք կարող ինքներս ստեղծել մշակութային նոր արժեքներ: Մենք հափշտակում ենք մարդկության մշակութային գանձերը, ջարդում ենք դրանք կամ ոչնչացնում»:
Դա այն է, ինչ տեղի է ունենում: 21-րդ դարում Սուրբ Սոֆիան, մշակութային կարեւորագույն հուշարձաններից մեկը, կրկին «կնվաճվի» եւ մզկիթի կվերածվի, ինչպես 1453-ին: Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, մշակութային վանդալիզմի ակտ է:
Հարց է ծագում՝ արդյո՞ք Էրդողանն ու Բահչելին կհասկանան պատճառները, թե ինչու է համաշխարհային հանրությունը այդքան ծայրաստիճան բացասաբար տրամադրված Թուրքիայի եւ թուրքերի հանդեպ:
XIX դարի հայտնի ռուս մտածող Նիկոլայ Դանիլեւսկին ժամանակին մարդկային հասարակությունները բաժանում էր «քաղաքակրթություններ ստեղծողների» եւ «քաղաքակրթություններ ոչնչացողների»: Նա թվարկել է ժամանակագրական կարգով տասը ամենամեծ եզակի քաղաքակրթությունները՝ եգիպտական, չինական, հնագույն սեմական (ասորական, բաբելոնյան, քաղդեական), հնդկական, պարսկական, հունական, հռոմեական, նեոսեմիտական (արաբական) եւ գերմանա-հռոմեական (եվրոպական) եւ ասել է դրանց մասին հետեւյալը․ «Բացի այս դրական քաղաքակրթություններից, որոշ ժամանակավոր դերակատարներ, ինչպիսիք են գուները, մոնղոլները եւ թուրքերը, որոնք պարբերաբար հայտնվում եւ մարում էին՝ անցնելով պատմության գիրկը: Կատարելով ավերելու իր խնդիրը, մեռնող քաղաքակրթություններին օգնություն ցուցաբերել եւ նրանց մնացորդները քամուն տալու հարցում, նրանք վերադառնում են իրենց նախկին աննշան վիճակին եւ անհետանում են: Մենք նրանց կարող ենք անվանել պատմության մեջ գործող բացասական անձինք:
Ոչ միայն մտավորականության ներկայացուցիչները, այլեւ ողջ Արեւմուտքը խոսում են թուրքերի մշակութային վանդալիզմի մասին: «Բալկանյան թերակղզում թուրքերը իրենց ճանապարհի յուրաքանչյուր քայլին ավերեցինին հազարամյակների մշակույթի արժեքները: «Երբ թուրքը ծառ է տեսնում, կտրում է այն»։ «Թուրքերը ամեն քայլին ոչնչացնում են մշակույթները: Ինչ-որ իմաստով, նրանք մշակույթի մարդիկ չէին եւ չէին կարողանում կառուցել դրանք՝ գրաված մշակութային հիմքերի վրա»: «Այն վայրերը, որտեղ օսմանն իր ոտքն է դրել, չի ծաղկել, այն վայրերը, որտեղ թուրքն իր ոտքն է դրել, չորացել են եւ մահացել: «Օսմանյան տիրակալները ուրիշ ոչինչ չեն արել իրենց նվաճած վայրերի հետ, բացի ոչնչացելուց»:
Որոշ աղբյուրներ նույնիսկ հիշատակում են, որ թուրքերի դաժանությունն ու անողոքությունը դրսեւորվել է ոչ միայն օտարերկրացիների հանդեպ: Թուրք իշխանավորները «դաժանորեն խեղդում եւ սպանում են իրենց ժողովրդին, եթե նրանք զգում են կասկածի նույնիսկ փոքրագույն հետքեր»:
Եթե մենք այսօր կրկնեինք այս արտահայտությունները, կարո՞ղ էին արդյոք Էրդողանը եւ Բահչելին ի վիճակի լինել ողջամտորեն առարկել։
Բավական է նայել այն վիճակը, որին նրանք հասցրեցին երկիրը: Գրեթե բոլոր նրանք, ովքեր փորձել են ընդդիմանալ այդ ուժերին, ահաբեկվել եւ ճնշվել են, բանտարկվել: Ոչ ոք չի մնացել, ով լռությունից չվախենար եւ չզսպվեր պետության ճնշող ծանրությունից: Մշակութային ժառանգությունը, որն առկա է այս հողերում, եւ, բացի այդ, ինքնին բնությունը, երկուսն էլ ներգրավված են նրանց ոչնչացման մեջ: Այն, ինչ արվել է, այն, ինչ դեռ արվում է, արդյունք է ոչ այլ ինչի, քան ուժի անսահմանափակ օգտագործման, ավերման սոված ախորժակի:
Իրոք, Էրդողանի եւ Բահչելիի միջեւ գործընկերությունը միայն վերջին դրսեւորումն է բարբարոսության եւ ոչնչացման ավանդույթի, որի արմատները խորանում են այդ երկրում:
Անատոլիայի աշխարհագրությունն այսօր կործանում է, ավերածություն, որը լցված է հազարավոր եկեղեցիներով եւ այլ սուրբ վայրերով, որոնք օգտագործվում են որպես ախոռներ կամ պահեստներ:
Էրդողանի եւ Բահչելիի գործընկերությունը (մենք կարող ենք ուղղակի ավելացնել նաեւ «Հայրենասիրական կուսակցության» ղեկավար Դոգու Փերինչեքին) իրենից ներկիայացնում է այս ոչնչացման ավանդույթը, որը կործանեց Անատոլիան, ոչ միայն տեղահանեց եւ վերացրեց ամբողջ ազգերի, այլեւ ոչնչացրեց նրանց մշակութային ժառանգությունը եւ փորձեց ջնջել երկրի երեսից նրանց բոլոր հետքերը:
Այսօր թուրքական վանդալիզմը, Թուրքիայի քայքայիչ ուժը պահում է կառավարումը՝ ի դեմս Էրդողան-Բահչելի-Փերինչեք կոալիցիայի:
Հետեւաբար, յուրաքանչյուր թուրք պետք է հասկանա, որ այս առանցքին հակադրվելը, ըստ էության, պատերազմ է քաղաքակրթության համար:
Բարերար Օսման Կավալայի ազատազրկումը, որը, որպես անատոլիական մշակույթի հիմնադրամի հիմնադիր, փորձում էր պահպանել այդ հողերի մշակութային ժառանգությունն ու քաղաքակրթությունը, պայքարի թերեւս ամենավառ օրինակն է: Խաղաքարտին դրված է ոչ այլ ինչ, քան այն, թե կդիմանա արդյոք Թուրքիան քաղաքակրթության փորձությանը: Վերջիվերջո քաղաքակրթությունը կհաղթի, իսկ նրանք, ովքեր դեմ են, կպարտվեն»:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search