Artsakhpress

Հասարակական

Մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց իմունիտետը կարող է թուլանալ մի քանի ամիս անց:

Մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով․ ԱՀԿ

Մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19-ով, կարող են նորից վարակվել կորոնավիրուսով․ ԱՀԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ընդգծելով, որ գիտնականները դեռեւս չունեն ամբողջական պատկերը, ԱՀԿ նոր հիվանդությունների բաժանմունքի վարիչ, դոկտոր Մարիա վան Կերչովը հայտարարել է, որ հիվանդները «հասնում են իմունային արձագանքի որոշակի մակարդակի»: «Մենք չգիտենք, թե որքանով է ուժեղ այս պաշտպանությունը եւ որքան կտեւի այն»,- ասել է նա Ժնեւում կազմակերպության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում,- Այսպիսով, ներկայում իրականացվում են մի շարք ուսումնասիրություններ, որոնք փորձում են պատասխանել այս հարցերին»:
ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը նույնպես նշել է, որ բավարար տվյալներ չկան՝ պարզելու, թե կարող են արդյոք այս կորոնավիրուսով կրկին վարակվել այն մարդիկ, որոնց մոտ կան հակամարմիններ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search