Artsakhpress

Քաղաքական

Սերգեյ Լավրովը Բաքվին եւ Երեւանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվին եւ Երևանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները:

Սերգեյ Լավրովը Բաքվին եւ Երեւանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել

Սերգեյ Լավրովը Բաքվին եւ Երեւանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Երեւանից եւ Բաքվից իր գործընկերների հետ: «Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի սրումը: Սերգեյ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկությունները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
«Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի եւ Երեւանի հետ շփումներում՝ ինչպես իր ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Բացի այդ, հաղորդագրությունում նշվել է, որ ռուսական կողմից ընդգծվել է այն կարեւորությունը, որպեսզի Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատման հարցում եւ խուսափեն հայտարարություններից եւ քայլերից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search