Artsakhpress

Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստը հետաձգվել է:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  Tert.am-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը հետաձգվել է կազմակերպության անդամ երկրների հետ հավելյալ խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որպեսզի որոշվի անցկացման ձևաչափը, որում կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,- պարզաբանել է կազմակերպության ներկայացուցիչը։
Հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ էր նախաձեռնել անցկացնել:
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search