Artsakhpress

Միջազգային

Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Վրաստանի քաղաքացին, որը խախտել է Հարավային Օսիայի հետ սահմանը, կրակ է բացել սահմանապահների ուղղությամբ:

Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Հարավային Օսիայի և Վրաստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հարավօսական պետական անվտանգության կոմիտեին:
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունից միևնույն ժամանակ հայտնել են, որ երկրի քաղաքացուն ոտքից վիրավորել են ցխինվալյան ուժայինները բաժանարար գծի մոտակայքում ձերբակալելիս:
Նշվում է, որ վիրավորված անձը 1987 թվականին ծնված Կախալաձե Զազան է, որը հատելով պետական սահմանը՝ շարժվել է դեպի Հարավային Օսիայի տարածք: Նշվում է, որ իրավախախտը մի քանի կրակոց է արձակել սահմանապահների ուղղությամբ իր մոտ գտնվող 12 մմ տրամաչափի հրացանից:
Հարավօսական գերատեսչության տվյալներով՝ սահմանապահները պատասխան կրակ են բացել, այնուհետև ձերբակալել են: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Վերջինիս վիճակը գնահատվում էբավարար և կայուն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնել. Reuters

Search