Կիրակի տեղի կունենա աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերի մրցանակակիր աշխատանքների առցանց աճուրդը, որի ժամանակ վաճառքի կդրվի 46 ստեղծագործություն:
Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի առցանց աճուրդում կվաճառվի 46 ստեղծագործություն
Արվեստի գործերի հավաքորդ, Ստամբուլի աճուրդային տան սեփականատեր Ուգուր Եգինը հայտնել է, որ Արա Գյուլերի այս քանակով ստեղծագործությունները նախկինում երբեք աճուրդի չեն դրվել Թուրքիայում:
«Ստամբուլի աչք» անունը ստացած հանրահայտ լուսանկարչի գործերը կվաճառվեն 400-4000 թուրքական լիրայով «58-582 դոլար):
Ստամբուլում գտնվող Արա Գյուլերի լուսանկարչության թանգարանն առաջարկում է օրիգինալ գործերի պատճեններ:
Հուլիսի 12-ին նախանշված աճուրդն անցկացվում է առցանց՝ կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով: