Artsakhpress

Մշակույթ

Հայկական գորգը ռեկորդային գնով է վաճառվել Ֆրանսիայում

XVII դարի հայկական գորգը Ֆրանսիայի Ռուան քաղաքի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։

Հայկական գորգը ռեկորդային գնով է վաճառվել Ֆրանսիայում

Հայկական գորգը ռեկորդային գնով է վաճառվել Ֆրանսիայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Paris-Normandie–ն։
Միջին չափի (2.50х1.60) գորգը վաճառքի է դրվել մեկնարկային 5 հազար եվրոյով, բայց վաճառվել է 100 հազարով։ Եվս մի քանի հին գորգեր վաճառվել են 30 և 80 հազարով։
Ավելի քան 300 տարվա ընթացքում այս և մյուս գորգերը ո՛չ նորոգման կարիք են ունեցել, ո՛չ էլ ներկելու, թեև դրանք գործելիս բուսական ներկեր են օգտագործվել (բնականաբար այն ժամանակ սինթետիկ ներկեր չկային)։ Աճուրդավար Դելֆինա Ֆրեմո–Լեժենն ընդգծել է` գորգերն այնքան լավ են պահվել, որ նույնիսկ ցեցերի ձեռքը չեն ընկել։
«Նման գտածո տարին մեկ է լինում», – ասել է նա։
Հայկական գորգի ծագման շրջանն ու նախկին տերերի անունները չեն հրապարակվում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search