Artsakhpress

Հասարակական

NASA-ն տեսանյութ է հրապարակել նոր մարսիական սարքի մասին

Առաջիկայում կայանալիք «Մարս 2020» առաքելության նախաշեմին ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացրել է նոր մարսիական սարք:

NASA-ն տեսանյութ է հրապարակել նոր մարսիական սարքի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մենք համառ ենք» վերնագրով տեսանյութում ներկայացված է ամերիկացի տիեզերագնացների կողմից տիեզերքի նվաճման պատմությունը: Մարսիական նոր ավտոմեքենան կոչվում է Perseverance կամ «Համառություն»: Այն նախատեսված կլինի Կարմիր մոլորակի ուսումնասիրման համար՝ հողի նմուշներ վերցնելու եւ տեղանքի նկարահանման միջոցով։
Բացի այդ, մարսիական մեքենան առաջին անգամ կաշխատի ուղղաթիռի հետ միասին: Mars Helicopter Scout թռչող սարքը օրվա ընթացքում մի քանի րոպե մակերեւույթի մոնիթորինգ կիրականացնի: Շնորհիվ այն տվյալների, որոնք նա կփոխանցի, մարսագնացը կկարողանա առավելագույն արագությամբ շարժվել մոլորակի վրայով:
Ներկայում մարսի վրա աշխատում է Curiosity մարսագնացը: Վեցանիվ սարքը հագեցած է անկախ կախոցով, շարժիչով, մարտկոցով եւ տարբեր մանիպուլյատորներով: Մեքենայի երկարությունը մոտ երեք մետր է, իսկ զանգվածը՝ 900 կիլոգրամ:
Նյութի աղբյուր՝ news.am:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պետնախարարը դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

«Մոսկվան չի պատրաստվում ճանաչել ԼՂ անկախությունը և այն ընդգրկել ՌԴ կազմում»․ Լավրով

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Հրապարակվել են Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Աջակցության ծրագրի երկրորդ փուլը Արցախում դեռևս չի մեկնարկել. պարզաբանում

Search