Artsakhpress

Քաղաքական

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  10 հուլիսի,  ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով ՀՀ նախագահի այցն Արցախ, Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ՀՀ իշխանությունների հետ փոխգործակցության բարձր մակարդակից՝ այդ համատեքստում թվարկելով այն ծրագրերը, որոնք իր պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցում հաջողվել է քննարկել և դրանց կյանքի կոչման համար նախանշել կոնկրետ ժամկետներ: Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած համավարակի հարուցած տնտեսական խնդիրներին, Արցախն աշխատուժի կարիք շատ ունի, ինչն արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար հայրենիքում զբաղվածության խնդիրը լուծելու լավ հնարավորություն է: Անդրադառնալով հանրապետության ներքաղաքական կյանքին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հաջողվել է քաղաքական ուժերի մեծ մասի հետ ստեղծել համընդհանուր միասնության ու համերաշխության մթնոլորտ, ինչը նպաստելու է հավաքական ջանքերով առկա խնդիրների կարգավորմանը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Արցախը ոչ միայն ամուր ու հզոր, այլև ժողովրդավարական ու ազատ հանրապետություն է, ինչը մեկ անգամ ևս աշխարհը հնարավորություն է ունեցել տեսնելու նախագահական և խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ: Նա հաջողություններ է մաղթել Արայիկ Հարությունյանին բարդ ու դժվարին ժամանակահատվածում նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինս իր փորձով ու գիտելիքներով կշարունակի հաջողությամբ ծառայել հայրենիքին:
 
Նախագահների առանձնազրուցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

ՌԴ աջակցությամբ Արցախում նախատեսվում է կառուցել 8000 բնակելի տուն. քաղշին նախարարն անդրադարձել է ավերածություններին և դրանց վերացման աշխատանքներին

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության վերաբերյալ

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Search