Artsakhpress

Հասարակական

Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը

Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը` քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը

Կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ողջույնի խոսքում քաղաքապետը խնդրել և հորդորել է նիստի մասնակիցներին իրազեկման աշխատանքներ իրակնացնել քաղաքի վարչական տարածքում գործող հանրային, սննդի օբյեկտներում, առևտրի սրահներում, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում և Պարետի որոշմամբ սահմանված մյուս վայրերում դիմակ դնելու պարտադիր պահանջի վերաբերյալ՝ հանուն մեր բնակչության առողջության անվտանգության:

Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2020թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարմանը: Քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մ. Համբարձումյանի հաղորդմամբ` հաշվետու ժամանակահատվածում համայնքի ընդհանուր մուտքերը կազմել են 647948.3 հազ. դրամ` պլանավորված 819202.0 հազ. դրամի դիմաց, կատարողաղականը` 79.1%: Ընդհանուր մուտքերի 28.1%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց ուղղությամբ նախատեսված 226758.0 հազ.դրամի փոխարեն հավաքագրվել է 181948.3 հազ.դրամ` կատարողականը ապահովելով 80.2%-ով:

Նիստի ընթացքում որոշվեց քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 442600 դրամ հատկացնել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամներին՝ 2020 թ. 1-ին կիսամյակի ծախսերի փոխհատուցման նպատակով:

Հաստատվեցին Ն. Ստեփանյան փողոցի N 25/10 հասցեում գտնվող Ստեփանակերտի քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասից առանձնացված մասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի կարգով «Վան» ԱԿ օտարելու մասին, նույն հասցեում գտնվող համայնքին սեփականության իրավունքով պատկանող առանձնացված մասերն ուղղակի վաճառքի կարգով «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ օտարելու մասին, ինչպես նաև նույն հասցեում գտնվող համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի բաժանման մասին որոշումները:

Ավագանին նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձեով օտարելու մասին որոշում կայացրեց:

Նիստի վերջում քննարկվեցին համաքաղաքային նշանակության մի շարք խնդիրներ՝ ջրամատակարարում, փողոցների լուսավորում, ճանապարհների բարեկարգում… Հատուկ անդրադարձ կատարվեց քաղաքի գլխավոր հատակագծի մշակման մանրամասներին: Քաղաքապետը ևս մեկ անգամ կոչ արեց ներկաներին ակտիվորեն մասնակցել հահամահամաճարակային միջոցառումներին և միասնական ուժերով լծվել Ստեփանակերտի բարեկեցությանն ուղղված աշխատանքներին:

Ի դեպ, վերջերս քաղաքապետարան էր դիմել «Քաղաքացիական ՀԱԲ» հ/կ-ը, Արցախում ՏԻՄ ինստիտուտի կայացմանը նպաստելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստին ներկա լինելու խնդրանքով: Քաղաքային իշխանություններն ընդառաջել են վերոնշյալ կազմակերպությանը. վերջինիս ներկայացուցիչը հետևել էր այսօրվա նիստին:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ

Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։

Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Գեղարքունիքի մարզպետի անցկացրած խորհրդակցությանը քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի տրամադրման ընթացքը

Մարտի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search