Artsakhpress

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723

Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 557 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 30 903-ի: 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 903 է, մահվան դեպքերինը՝ 723

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 546 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Հուլիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 177 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 723-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 709 է, ընդհանուր առողջացածներինը՝ 18 709, փաստացի բուժվողներինը՝ 11 471 (մեկ օրում ավելացել է 170-ով): Մեկ օրում թեստավորվել է 2050 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 131 216 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 72 (կին), 64 (կին), 86 (կին), 93 (տղամարդ), 51 (կին), 90 (տղամարդ), 60 (տղամարդ), 62 (տղամարդ), 72 (տղամարդ) և 85 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնել. Reuters

Search