Սամարայի շրջանի առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Բենյանը՝ Սամարայում 2018-ի աշխարհի ֆուտբոլի առաջնության եւ Վ.Դ.Սերեդավինի անվ. կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
Սամարայի շրջանի առողջապահության նախարար է նշանակվել Արմեն Բենյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմեն Բենյանը պանդեմիայի այս ծանր շրջանում դրսեւորել է իրեն որպես մարդ բառի բոլոր իմաստներով, որպես փորձառու կառավարիչ, կազմակերպիչ, կոլեկտիվի ոգեշնչող: Նրա գործողությունների շնորհիվ ենք կարողանում հաղթահարել հիվանդությունները»,-news.am-ի փոխանցմամբ՝ ասել է շրջանի ղեկավար Դմիտրի Ազարովը: