Artsakhpress

Հասարակական

Արցախի գիտական կենտրոնը միջազգային մրցույթում գրավել է չորրորդ մրցանակային տեղը

Ամեն տարի՝ մինչև մայիսի 30-ը, «Արփա» արտասահմանյան կազմակերպությունը նախաձեռնում է Հայաստանում վերլուծական և պլանավորման հետազոտական աշխատանքների նորարարության մրցույթ, որի նպատակն է ՀՀ և ԱՀ երիտասարդներին գիտության մեջ ներգրավելը, նորարարական ծրագրեր ներկայացնելը, որոնք հետագայում կարող են վերածվել գիտական արտադրանքի:

Արցախի գիտական կենտրոնը միջազգային մրցույթում գրավել է չորրորդ մրցանակային տեղը

Արցախի  գիտական   կենտրոնը  միջազգային  մրցույթում   գրավել  է   չորրորդ  մրցանակային  տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում  ասել է Արցախի  գիտական  կենտրոնի   փոխտնօրեն, կենսաբանական  գիտությունների  թեկնածու Արևիկ   Իսրայելյանը: На изображении может находиться: 8 человек, в том числе Мила Саргсян и Арев Исраелян, люди стоят, костюм и в помещении
Նրա  խոսքով՝   Արցախի  գիտական   կենտրոնը  2019  թվականին  նույնպես   հայտ   է  ներկայացրել  նորարական  մրցույթին մասնակցելու, որն  իրենից  ներկայացնում   է   նոր  սերնդի   պրոբիոտիկ  կաթնաթթվային  բակտերիաներով    ֆունկցիոնալ   կաթնամթերքի  ստացում:
«Հայտն  իր   մեջ  ներառում  էր  վերջին   տասնամյակի  ընթացքում  կենտրոնի  կողմից  իրականացված   ԱՀ   տարբեր  շրջանների  կաթնաթթվային       մանրէների  կենսաբազմազանության  գենոֆոնդի  ստեղծումը. այն Արցախում    առաջին  անգամ  է  իրականացվում:   Նշված  մանրէներով     ստեղծվել  է նոր    տեխնոլոգիա, որը    կներառի     Արցախի  էնդեմիկ    մանրէներ   և    կտարբերվի  իր  ֆունկցիոնալ  և  պրոբիոտիկ   հատկություններով՝    մարդկանց     համար  ստեղծելով     մի  կաթնամթերք, որն   ունի  բուժկանխարգելիչ  նշանակություն: Ելնելով  այն  հանգամանքից, որ   գիտությունն անընդհատ  զարգանում  է, մենք   փորձեցինք   ստեղծել  նոր  տեխնոլոգիա  և  ներկայացնել     մրցույթին: Մրցույթին  ներկայացված էր    ավելի  քան  100  հայտ:  Կազմակերպիչն   է  Ամերիկայի  Միացյալ  Նահանգները. փորձաքննությունն  իրականացվում  է     ԱՄՆ-ում, որտեղ  98  փորձագետներ  քննում  են  հայտերը, որից  հետո       ներկայացվում  է վերջնական  արդյունքը:   Արցախի   գիտական  կենտրոնից   մրցույթին  մասնակցում  էր 4  գիտաշխատող:   2019  թվականի   աշնանը  մեր  թիմի  անդամները  ևս    հրավիրված  էինք   Երևան, որտեղ    «Արփա»   ինստիտուտի    տնօրենն     անձամբ     ներկայացրել է       հաղթող  խմբերին  և  տրամադրել   դրամաշնորհներ: Մրցույթին   մենք   գրավել  ենք   4-րդ  մրցանակային  տեղը: «Արփա»   ինստիտուտն  իր  գործունեությամբ  խթանում  է         գիտության    նոր    տեխնոլոգիաների  ներդրմանը  և  տրամադրում  է    թանկարժեք  սարքավորումներ»,-մասնավորապես  ասել  է  Ա. Իսրայելյանը: 
Խոսելով    նոր   ծրագրերի  մասին՝   մեր  զրուցակիցը  տեղեկացրել է, որ    Արցախի    գիտական կենտրոնը   պլանավորում  է     2021  թվականին  մասնակցել  Եվրոպական  միկրոբիոլոգների  «Ֆեմս» ասոցիացիայի  կողմից  կազմակերպվող  մրցույթին: Ի  դեպ,    կենտրոնի  3    գիտաշխատողներ  ներգրավված   են   Եվրոպական  միջազգային  ասոցիացիայի  մեջ:   

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search