Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա. ԱԳՆ մեկնաբանություն

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանել է հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը:

Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա. ԱԳՆ մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա. ԱԳՆ մեկնաբանություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ԱԳՆ մեկնաբանությունը ստորև.
«Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական  էթիկայի շրջանակներից։  Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ  հնչեցնելով նրանց հասցեին։  Խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու  վարքագծի մոդելները, ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվ վերոհիշյալ հարցազրույցը դրա ևս մեկ վառ ապացույցն է։
Այս կապակցությամբ բնորոշիչ է Ադրբեջանի վերաբերմունքը բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում բանակցություններն իրականացվել են տարբեր ձևաչափերով։ Սակայն ամենաարդյունավետը եղել են Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցությունները՝ ինչպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան, այնպես էլ եռակողմ՝ Արցախ-Ադրբեջան-Հայաստան հիմունքներով։ Հենց եռակողմ ձևաչափով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, հնարավոր եղավ հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենանշանակալի արդյունքին` 1994 թ. մայիսին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։ Այդ է պատճառը, որ փորձելով հետաձգել եռակողմ բանակցությունների վերականգնումը, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։
 
Հարցազրույցում բերված ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։ Սակայն, եթե Ադրբեջանի նախագահի կողմից տարածաշրջանի պատմության չիմացությունը լոկ անվնաս ֆոն է ստեղծում, ապա նրա մոլորությունները միջազգային իրավունքի ոլորտում կարող են լուրջ սպառնալիք լինել Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության համար։
 
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վկայակոչումը ամբողջովին հիմնազուրկ է, և անհաջող փորձ է՝ քողարկելու իր ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը: Նախ` Ադրբեջանը չէր ենթարկվել ագրեսիայի, որպեսզի կիրարկեր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը: Ընդհակառակը՝ հենց Ադրբեջանն է իր գործողություններով քաղաքական խնդիրը փոխակերպել զինված հակամարտության՝ փորձելով ուժով ճնշել արցախցիների ինքնորոշման իրավունքը, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Երկրորդ՝ 1994 թ. մայիսին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր՝ դրանով իսկ վերջ դնելով հակամարտության ռազմական փուլին և ստանձնելով այն խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն՝ համաձայն  ՄԱԿ-ի կանոնադրության: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներով լուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
 
Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994 թ. հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995 թ. համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝  նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ:
 
Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներին անիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search