Artsakhpress

Հասարակական

Այսօր միասնական քննությունների հիմնական փուլի վերջին օրն է

Այսօր՝ հուլիսի 8-ին, կայացել են «հայոց լեզու և գրականություն», «ֆիզիկա» և «կեսաբանություն» առարկաների միասնական քննությունները:

Այսօր միասնական քննությունների հիմնական փուլի վերջին օրն է

Այսօր   միասնական  քննությունների  հիմնական  փուլի     վերջին    օրն  է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն ասել է, որ  «հայոց  լեզու  և  գրականություն»   առարկայի  միասնական  քննությանը  հայտագրված   144  դիմորդներից   մասնակցել  է  137-ը, ֆիզիկայից՝  27  դիմորդ, որից  մեկը՝   բացակա, իսկ   կենսաբանությանից  հայտագրված     61  դիմորդից    բացակա էին  2-ը:  Քննություններն  անց  են  կացվել   6  քննական  կենտրոններում, որոնք նախապես ախտահանվել են: Դիմորդները  կրում  էին   դիմակներ, ձեռնոցներ՝   միմյանց  միջև   պահպանելով  սոցիալական  հեռավարություն:
 
Խոսելով   «հայոց  պատմություն», «աշխարհագրություն»  և  «քիմիա»    առարկաների   միասնական  քննությունների  արդյունքների  մասին՝  Յու. Քարամյանը   տեղեկացրել է, որ  հայոց   պատմություն  առարկայի  միասնական   քննությանը     հայտագրված   140  դիմորդներից   0-7,25  միավոր   ստացել  է  82, 7,5-13,75   միավոր՝  32, 14-17,75՝  16,  18-20՝  10  և  մեկ  դիմորդ էլ՝ 20 միավոր: Աշխարհագրություն  առարկայի  քննությանը  հայտագրված  16   դիմորդներից   6-ը   ստացել է  անբավարար  գնահատական, 6-ը՝  7,5-13,75, 3-ը՝ 14-17,75 և  մեկը՝  18,75: Քիմիա  առարկայի քննությանը  մասնակցած   19   դիմորդներից  մեկը  ստացել է անբավարար  գնահատական, 2-ը՝  7,5- 13,75,  2-ը՝  14-17,75,   14-ը՝   18 և 5-ը՝  20 միավոր:
 
ԳԹԿ  տնօրենն  աննախադեպ  է  համարել    «քիմիա»   առարկայի  քննության  արդյունքները՝  նշելով, որ   վերջին   տարիներին  նման  ցուցանիշ  հանրապետությունում չի   արձանագրվել:

     

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search