Ականապատ մեքենա է պայթել Թուրքիայի հետ սահմանային Թել-Աբյադ քաղաքում՝ Ռաքքա նահանգի հյուսիսարևելյան հատվածում:
Պայթյուն է որոտացել Թուրքիայի հետ սահմանային սիրիական Թել-Աբյադ քաղաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է News.am-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում իր աղբյուրին, նախնական տվյալների համաձայն՝ 8 մարդ մահացել է, 27-ը՝ վիրավորվել:
Սիրիական «Ալ-Վաթան» պարբերականի տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով մի քանի գրոհային է սպանվել, ինչպես նաև երկու խաղաղ բնակիչ է զոհվել:
Պայթուցիկը գործարկվել է ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից: Պայթյունը որոտացել է հրապարակում, որտեղ նախկինում տեղակայված է եղել քրեական ոստիկանության շենքը:
Նշվում է, որ Թել-Աբյադ քաղաքում վերահսկողություն են հաստատել թուրքամետ անօրինական զինված խմբավորումները: