Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ժամը 16:00-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում կներկայացնի անվճար առողջապահական համակարգ ստեղծելու առաջին քայլերի մասին:
Անվճար առողջապահական համակարգ ստեղծելու առաջին քայլերն արվում են. մանրամասները` նախագահի ուղիղ եթերի ընթացքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թեմայի վերաբերյալ Նախագահ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Անվճար, որակյալ և թափանցիկ առողջապահական համակարգ ստեղծելը, ինչպես տեղյակ եք, եղել է իմ նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից: Եվ, պաշտոնը ստանձնելուն պես, ոլորտի պատասխանատուներին հանձնարարել եմ, որպեսզի նախանշված ժամկետներում այն կյանքի կոչելու համար գործադրեն բոլոր ջանքերը:
Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է սոցիալական որոշ խմբերի համար ծրագրի մեկնարկը տալ ընթացիկ տարվա սեպտեմբերից, իսկ այդ մասին համապարփակ կներկայանեմ այսօր՝ ժամը 16:00-ին, ֆեյսբուքյան իմ էջով, ուղիղ եթերի միջոցով: Կանդրադառնամ նաև բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի վերակազմավորման վերաբերյալ շաբաթվա սկզբին տված հանձնարարականիս»: