Թուրքական բանակն Անկարայից ոչ հեռու գտնվող Մյուրթեդ ավիաբազայում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը փորձարկել է ընդդեմ ամերիկյան F-16 և F-4 կործանիչ ինքնաթիռների:
Թուրքիան ռուսական С-400 համակարգերը փորձարկել է ընդդեմ ամերիկյան կործանիչների. Fighter Jets World
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Պորտալի տվյալներով` հուլիսի 4-ին սկսված փորձարկումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ը:
Նշվում է, որ նախորդ աշնանը Թուրքիան նմանատիպ փորձարկումներ արդեն արել է:
С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:
C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է 2019 թվականի ամռանը: