Artsakhpress

Սպորտ

Ռոնալդուն կրկնել է Մեսսիի ցուցանիշը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Միլանի» հետ խաղում (4-2):

Ռոնալդուն կրկնել է Մեսսիի ցուցանիշը

Ռոնալդուն կրկնել է Մեսսիի ցուցանիշը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սա Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի 26-րդ գոլն է այս մրցաշրջանում Ա Սերիայում, փոխանցում է armsport-ը:
2007/08 մրցաշրջանից ի վեր 10-րդ անգամ մեկ մրցաշրջանում Ռոնալդուն խփել է 25-ից ավելի գոլ: Եվրոպայի լավագույն 5 առաջնությունների խաղացողների թվում նման ցուցանիշ գրանցել էր միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Կրիշտիանուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Թուրինցիները շարունակում են մնալ Ա Սերիայի առաջատարը (75 միավոր)՝ 7 միավորով առաջ անցնելով մոտակա հետապնդողից՝ «Լացիոյից»:

     

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search