ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Տոկիոյի Խաղերի ժամանակ օլիմպիական զինադադարը կպահպանվի 2021 թվականի հուլիսի 16-ից մինչև սեպտեմբերի 12-ը, հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) մամուլի ծառայությունը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է օլիմպիական զինադադարի օրերը Տոկիոյի խաղերի անցկացման ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Օլիմպիական զինադադարի նոր ժամկետները կապված են կորոնավիրուսի համավարակի պատճառով Տոկիոյի Խաղերը 2020 թվականից 2021 թվական փոխադրելու հետ: Օլիմպիադան կկայանա 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, փոխանցում է Aysor.am-ը:
«Պետությունների աջակցությամբ վերստին ընդգծվում է Օլիմպիական խաղերի միավորող ուժը, Խաղերը մարդկության միասնության տոն են մեր ամբողջ բազմազանությամբ հանդերձ, բոլոր 206 ազգային օլիմպիական կոմիտեների և փախստականների օլիմպիական թիմի մարզիկներն օգտվում են միատեսակ իրավունքներից, հարգում են միմյանց առանց որևէ խտրականության: Այս որոշումը նաև այն բանի ծանրակշիռ հավաստումն է, որ այս Օլիմպիական խաղերը կդառնան լույս թունելի վերջում, որով մարդկությունը ներկայումս անցնում է», - ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: