ՄԱԿ-ի հրապարակած նոր զեկույցում ասվում է, որ աշխարհն այժմ բուժում է կորոնավիրուսային համավարակի առողջական և տնտեսական ախտանշաները, սակայն ոչ՝ բնապահպանական․ դրա հետևանքով ապագայում կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների աճ կարող է նկատվել:
Մարդկությունն ապագայում կարող է բախվել ավելի մեծ թվով «կենդանական» համավարակների․ ՄԱԿ
Ըստ զեկույցի հեղինակների՝ անգամ նախքան կորոնավիրուսը «կենդանական» հիվանդություններից հիմնականում աղքատ երկրներում տարեկան 2 միլիոն մարդ է մահանում։ Փորձագետների խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը մեր օրերում մեծապես սպասելի երևույթ է եղել։