Artsakhpress

Տնտեսական

Գյուղաջակցության հիմնադրամի պահեստներում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի ընդունման և մթերման գործընթացը

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի ընդունման և մթերման գործընթացը:

Գյուղաջակցության հիմնադրամի պահեստներում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի ընդունման և մթերման գործընթացը

Գյուղաջակցության   հիմնադրամի   պահեստներում    շարունակվում  է  հացահատիկային  մշակաբույսերի ընդունման և մթերման  գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի  տեղակալ    Էդուարդ  Բարսեղյանն   ասել   է, որ  հուլիսի  7-ի  դրությամբ    մթերել է  13  հազար 872, 5 տ  գարի:
 
Նրա  խոսքով՝   մթերման կետերում գարու 1  կգ-ի  դիմաց տրամադրվում  է  100 դրամ,   105 դրամ՝  հիմնադրամի հանդեպ պարտավորություն ունեցողներին: ՀՀ մթերման կետերում  գումարի  դիմաց  1  կգ  գարին  արժե  115 դրամ, պարտքի  դիմաց՝ 120 դրամ: 
 
«Մթերվել է 3889, 7 տ  ցորեն: Գումարի դիմաց  1  կգ  ցորենն  արժե   115  ՀՀ դրամ, իսկ    հիմնադրամի հանդեպ պարտավորություն  ունեցողների  համար   120  դրամ: ՀՀ տարածքում ընդունվում է համապատասխան արժեքներին ավելացրած 15 ՀՀ դրամ: Մթերվել է 320,5 տ  ոլոռ. մեկ կիլոգրամի արժեքը   պարտքի դիմաց  կազմում  է 145 ՀՀ դրամ,  գումարի դիմաց՝ 140 ՀՀ դրամ: Սկսվել  է  նաև հնդկացորենի  մթերման  գործընթացը.  այսօրվա   տվյալներով   մթերվել է  7, 6  տ բերք: 1 կիլոգրամ  հնդկացորենի  արժեքը   պարտքի դիմաց  կազմում  է  155 ՀՀ դրամ, գումարի դիմաց՝ 150 դրամ: Մթերվել է 40,7 տ կտավատ:  Մթերման  գինը գումարի դիմաց   կազմում  է   200 դրամ, հիմնադրամի հանդեպ ունեցած պարտքի դիմաց՝ 205 դրամ: Կտավատի ընդունումն ու մթերումն  իրականացվում  է Մարտունու  շրջանի  Թաղավարդ համայնքում տեղակայված «Ռեյփսիդ» ՍՊ ընկերության   պատկանող պահեստներում»,-մանրամասնել է   Է. Բարսեղյանը:
Նա  նաև  տեղեկացրել է, որ   ցորենի ընդունումն ու մթերումը կատարվում է հիմնադրամի բոլոր պահեստներում, իսկ հնդկացորենի, ոլոռի ու սիսեռի ընդունումն ու մթերումը՝ միայն Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի տոհմակայանի մոտ տեղակայված պահեստում:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մարտակերտի շրջանի 7 բնակավայր եռակողմ համաձայնությամբ ևս անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Search