Artsakhpress

Ռազմական

Այսօր Արցախի հերոս Գեորգի Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր, «Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի շքանշանակիր Գեորգի Գասպարյանի ծննդյան օրն է. նա դարձավ 78 տարեկան:

Այսօր Արցախի հերոս Գեորգի Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս Գեորգի Գասպարյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գեորգի Գասպարյանը ծնվել է 1942 թ.-ին, Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղում: 1966 թ.-ին ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը: 1966-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում: Գեորգի Գասպարյանը եղել է ռեակտիվ դիվիզիայի հրամանատար, ուսումնական կենտրոնի շտաբի պետ: 1991 թ.-ին զինվորագրվել է Զարդախաչի կամավորական ջոկատին, մասնակցել Զարդախաչի և Չափարի ինքնապաշտպանական մարտերին:
Մասնակցել է Շուշիի, Քաշաթաղի, Կուբաթլուի, Մարտակերտի, Քարվաճառի, Աղդամի, Ջեբրայիլի, Հորադիզի, Զանգելանի, Մինջևանի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին: Մասնակցել է գրեթե բոլոր ռազմական գործողություններին` Արաքսից մինչև Օմարի լեռնանցք: 1999-2000 թթ. եղել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ հրետանու պետ: 2000-2002 թթ. դարձել է ՊԲ հրետանային ծառայության պետ: 1996 թ.-ին Գեորգի Գասպարյանը ստացել է ԼՂՀ ՊԲ-ի գեներալ-մայորի կոչում: Զինադադարի հաստատման գործում մեծ էր խորհրդային բանակում երկար ու պատվաբեր ուղի անցած հրետանավոր Գեորգի Գասպարյանի դերը:
Պարգևատրվել է «Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճան»-ի, ՀՀ «Մարտական խաչ 1-ին աստիճան»-ի և «Ոսկե Արծիվ» շքանշաններով:

     

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Search